Այսօր Սիմոն Մարտիրոսյանի ծննդյան օրն է
![]() Այսօր Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Հայ ծանրորդը դառնում է 22 տարեկան: Սիմոնը ծնվել է 1997 թվականի փետրվարի 17-ին՝ Հայկաշենում: 2012 թվականին նվաճել է միջազգային ասպարեզում առաջին մեդալը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզը, 2014-ի Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն է, պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2015-ի երիտասարդների աշխարհի չեմպիոն է, 2016-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին Սիմոնը նվաճել է Հայաստանի առաջին մեդալը՝ 105 կգ քաշային կարգում դառնալով արծաթե մեդալակիր։ 2017-ի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող: 2018-ին պաշտպանել է երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև հռչակվել է մեծահասակների աշխարհի չեմպիոն: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
