Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Յունիոր-Սևան» ակումբը հայտարարություն է տարածել

315
Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 14:00
«Յունիոր-Սևան» ակումբը հայտարարություն է տարածել

Հայաստանի Առաջին խմբի առաջատար «Յունիոր-Սևան» ակումբը հայտարարություն է տարածել. «Հարգելի ֆուտբոլասերներ, ձմեռային դադարից հետո՝ հունվարի 20-ից սկսել ենք մեր մարզումները և նախապատրաստությունը առաջնության 2-րդ հատվածին: Թիմը ամենօրյա ռեժիմով մարզվում է Ձորաղբյուրի մարզահամալիրում: «Յունիոր Սևան»-ում այս ընթացքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Դադարեցվել է համագործակցությունը ռուսական «Լիգա սպորտա» ընկերության հետ, որին պատկանում է «Յունիոր» միջազգային ֆուտբոլային դպրոցների ցանցը: Համագործակցության դադարեցումը պայմանավորված է ռուսական ընկերության գործունեության վեկտորի փոփոխությամբ, որի արդյունքում «Յունիոր» միջազգային ֆուտբոլային դպրոցների ցանցը միավորվել է Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ:
Սակայն չնայած առաջացած դժվարություններին ակումբը շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ ակումբի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ: Փոփոխության արդյունքում դադարեցվել է համագործակծությունը նաև թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Գերասիմեցի և դարպասապահների մարզիչ Եվգենի Կրանատովի հետ։
Ակումբը շնորհակալություն է հայտնել վերջիններին՝ ակումբի ստեղծման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար և մաղթել հետագա հաջողություններ:
Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ղուլինյանը: Շուտով կհայտնենք, թե ովքեր են համալրելու մեր մարզչական շտաբը:
Փոխադարձ համաձայնությամբ խզվել են նաև պայմանագրերը խաղացողներ Յարոսլավ Շատալինի, Իգոր Չեմինովայի, Միխայիլ Գուբանովի, Եգոր Սիսուեվի, Նիկիտա Շումեյկոյի, Վահագն Գրիգորյանի և Ռոբերտ Սանամյանի հետ: Ակումբը նրանց նույնեպս շնորհակալություն է հայտնում և մաղթում հետագա հաջողություններ։
Այժմ թիմում մոտ 20 ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցնում և շուտով կհայտնենք, թե ում հետ են կնքվելու պայմանագրեր»: