«Հայաստանում 300 մլրդ դրամ կա, որը կողմերից ոչ մեկին չի պատկանում». ՀՀ վարչապետ
![]() Փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը, ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանում 300 մլրդ դրամ կա, որը կողմերից ոչ մեկին չի պատկանում, քանի որ գործերը դատարանում են: Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀ վարչապետը հանձնարարեց. «Կառավարությունն ու ԿԲ-ն պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման մեր ռազմավարության ու քաղաքականության վերաբերյալ: Ես իմ ելույթում ասացի, որ ԿԲ մոտավոր հաշվարկներով 300 մլրդ դրամ գտնվում է բանավեճային փուլում, այն ոչ մեկինը չէ, որովհետև դատական համակարգը ժամանակին այդ լուծումը չի տալիս, ընդ որում, չնայած դրա կեսի վերաբերյալ բանավեճ չկա, բայց կա իրավական պրոցեդուրա, որը պետք է անցնի: Բանկիրների հետ նախորդ անգամ պայմանավորվել ենք օրենսդրական լուծումներ առաջարկելու վերաբերյալ, որ լուծվի խնդիրը: 300 մլրդ դրամի հայտնվելը ֆինանսական շուկայում հնարավորություն կստեղծի տոկոսների նվազեցման համար»,- ընդգծեց նա: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
