Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ֆրանսիայում 15-ամյա ֆուտբոլիստ է մահացել

293
Հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ., 16:50
Ֆրանսիայում 15-ամյա ֆուտբոլիստ է մահացել

Փետրվարի 13-ին մահացել է ֆրանսիական «Ռեյմս» ակումբի պատանեկան թիմի նախկին կիսապաշտպան Մոհամեդ Սավանը, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ տղան ֆուտբոլ էր խաղում ընկերների հետ։ Խաղի ընթացքում նա իրեն վատ է զգացել, դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Սավանի սիրտը կանգ է առել։