Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

««ՀԴՄ մասունքի առեղծվածը»». Գարեգին Միսկարյան

400
Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 03:35
««ՀԴՄ մասունքի առեղծվածը»». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրիվ մտքիցս գնացել էր։ Մի 6-20 օր առաջ՝ Աջափնյակի «Կարաս»-ում սնվելուց հետո, հաշիվը խնդրեցի՝ բերեցին առանց ՀԴՄ կտրոնի։ Վճարեցի՝ մտածելով, որ կտրոնը կբերեն մանրի հետ։ Սակայն ի զարմանս ինձ, մանրի հետ էլ կտրոն չկար։ Իմ այն հարցին, թե ինչո՞ւ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, մատուցողը, բնականաբար, ասաց, որ կտրոնը տպել են, պարզապես ինքը հարկ չի համարել, որ բերի, քանզի կարծել է, որ այն ինձ չի հետաքրքրի, ու մանրիկ, արագ քայլերով հեռացավ դեպի դրամարկղ։ Ես մոտեցա դրամարկղին և հենց այդ պահին ՀԴՄ սարքից ճռճռալով դուրս եկող «տաք-տաք» կտրոնը ձեռքի թեթև շարժումով հընթացս ճեպռեց սարքից և մեկնեց ինձ։ Բայց... Սակայն ես չվերցրի այն։ Չվերցրի, որովհետև ակնհայտ էր, որ, մեծ հաշվով, ինձանից հետո էլի չէին տպելու, ինչպես որ չէին տպել ինձանից առաջ և էլի առաջ, և դրանից էլ առաջ։ Դոն Խուան՝ «ՀԴՄ մասունքի առեղծվածը»»: