Սալայի մարմինը կտեղափոխվի Արգենտինա
![]() Կործանված ինքնաթիռի զոհ դարձած «Քարդիֆ»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի մարմինը փետրվարի 15-ին կտեղափոխվի Արգենտինա՝ ֆուտբելիստի հայրենիք՝ Պրոգրեսո քաղաք: Այս մասին հայտնել է Պրոգրեսոյի քաղաքապետ Խուլիո Մուլյերը: «Սալայի մարմինը կտեղափոխվի Պրոգրեսո ուրբաթ երեկոյան: Նրա մայրը, քույրը և եղբայրն արդեն եկել են: Հավանաբար, հուղարկավորության արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը»,- նշել է Մուլյերը: Հիշեցնենք՝ Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Հունվարի 24-ին որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին՝ նշելով, որ փրկության հույս գրեթե չկա։ Ավելի ուշ որոնողական աշխատանքները վերսկսվել են և հայտնաբերվել է ինքնաթիռի կործանման զոհ դարձած հարձակվող Էմիլիանո Սալայի մարմինը։ Այն պաշտոնապես նույնականացվել է՝ մատնահետքերի օգնությամբ։ Մեծ Բրիտանիայի ոստիկանության տեղեկություններով՝ մարմինը նույնականացրել են փետրվարի 7-ին՝ Պորտլենդում։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
