Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ.

Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի բոլոր հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ

101
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 23:40
Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի բոլոր հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ

Այս շաբաթ կայանալիք Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի բոլոր հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սև թևակապներով:

Հիշեցնենք՝ Նանտից Քարդիֆ մեկնելու ճանապարհին անհետացել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Հունվարի 24-ին որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին՝ նշելով, որ փրկության հույս գրեթե չկա։ Ավելի ուշ որոնողական աշխատանքները վերսկսվել են և հայտնաբերվել է ինքնաթիռի կործանման զոհ դարձած հարձակվող Էմիլիանո Սալայի մարմինը։ Այն պաշտոնապես նույնականացվել է՝ մատնահետքերի օգնությամբ։ Մեծ Բրիտանիայի ոստիկանության տեղեկություններով՝ մարմինը նույնականացրել են փետրվարի 7-ին՝ Պորտլենդում։