«Էս վեճն իմ ու համակարգի միջև սկսվել ա մայիսից». ՀՀ վարչապետ
![]() «Էսօր խոսվում է ՊԵԿ պարգևատրումների չափերի վերաբերյալ ու այո, շատ բան ճիշտ է ասվում: Հայտարարել եմ՝ 2019-ին նախկինում գոյություն ունեցող պարգևատրման ֆոնդը 50 տոկոսով կրճատելու ենք: Բայց միշտ պետք է նաև հիշել, որ ՀՀ պետական կառավարման համակարգում ծրարներով աշխատավարձեր տալու ավանդույթը միշտ ներկա է եղել»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու կարևոր տեղեկություններ հայտնեց. «Էս վեճն, իմիջիայլոց, սկսվել ա մայիսից իմ ու համակարգի միջև: Իմիջիալյոց, հակահեղափոխություն որ ասում են՝ կոնկրետ պարամետրեր ունի. 2018թ. մայիսից առաջին խնդիրը եղել ա էն, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն, որովհետև էդ համակարգում 90 տոկոսով, իրենց պատկերացմամբ եղել են իրենց մարդիկ, և հեղափոխության ձախողումն ապացուցելու ամենակարճ ճանապարհը ո՞րն ա: Այո, մարդիկ 2018թ. հունվարին վատ էին ապրում, բայց գոնե ցածր թոշակ ու աշխատավարձ էին ստանում, բա պատկերացրեք՝ 7 ամսվա ընթացքում մեկ էլ պարզվի՝ բյուջեն չի հավաքագրվել ու չի լինում թոշակ տալ, կարո՞ղ էր, աշխատո՞ւմ էինք ոմանք, որ այսպիսի սցենար լինի, իհարկե աշխատում էին... Եկեք գնանք, հետազոտենք, թե ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ որտե՞ղ ա ամենաշատ ձայները հավաքել, էն տեղերում, որտեղ կա պետական պաշտոնյաների որոշակի համակենտրոնացում»,- ընդգծեց Փաշինյանը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
