Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.

«Ասում ա՝ ո՞նց, ես խի՞ հարկ վճարեմ, չէ՞ որ հայտնի եմ». Ն. Փաշինյան

42
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 11:15
«Ասում ա՝ ո՞նց, ես խի՞ հարկ վճարեմ, չէ՞ որ հայտնի եմ». Ն. Փաշինյան

«Ինչպես քաղաքացիներին ասում էինք՝ հեղափոխությունն առաջնորդ չունի, դուք եք, հիմա էլ տնտեսական հեղափոխության դեպքում ենք ասում: Պետք է էական փոփոխությունի լինի հարկեր վճարելու վերաբերմունքի մեջ»,- ԱԺ-ում ելույթը շարունակեց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ բարձրացրած տարեկան եկամուտների հայտարարագրման թեմային: «Ում ուզում ես մոտենաս, ասես՝ դու պետք ա հարկեր վճարես, մեկը հայտնի երգիչ ա, մյուսը հայտնի փաստաբան, մտավորական... Ասում ա՝ ո՞նց, ես խի՞ հարկ վճարեմ, չէ՞ որ հայտնի եմ: Ոչ մեկ չի ուզում հարկ տա, բայց բոլորն ուզում են թոշակները բարձրանան, ճանապարհները բարեկարգվեն: Սա ամենամեծ դիլեման է ՀՀ-ում»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: