Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից». Արսեն Թորոսյան

276
Ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ., 13:05
«Երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից։

Լավ լուրեր ունենք։ Մեր երկրում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ աստիճանաբար մոտենալով բնական թվերին։ Բնականում, առանց միջամտությունների, 100 աղջիկ երեխայի հաշվով ծնվում է 105 տղա երեխա։

Նախնական տվյալներով 2018թ․ մեր մոտ այդ թիվը կազմել է 108.5 տղա, 100 աղջկա հաշվով։ 2008-2012 թվականներին ծնվածների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100/115, 2014-ին 100/11.4, 2015-ին՝ 100/112.7, 2016-ին՝ 100/111.9, 2017-ին՝ 100/109.8:

Հ․Գ․ նկարում իմ տղան և աղջիկն են»: