«Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ». Գևորգ Սաֆարյանը՝ Վալերի Օսիպյանին
![]() «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությանն այսօր ներկա է տուժող, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Իր ցուցմունքում Օսիպյանը որոշ մանրամասներ է ներկայացրել ՊՊԾ գնդի գրավման միջադեպից: Նա պատմել է, որ «Սասնա ծռեր»-ի անդամները՝ պատանդ վերցնելով իրեն, սպառնացել են, ինքնաձիգով հարվածել, ուսադիրները պոկել. «Հարվածներով, մտանք գունդ, անցակետով անցանք, ես նկատեցի, որ մի քանի համակագիչներ են սեղանին դրված, այդտեղ աշխատում էր Վարուժան Ավետիսյանը: Ասում էր՝ լավ ենք անում, ռեժիմը մեր կյանքը կերավ»,- ասել է նախկին փոխոստիկանապետը՝ նշելով, որ ոչ մի կերպ բանակցությունները չէին ստացվում: Ցուցմունք տալու ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը ոստիկանապետին փորձել է ինչ-որ բան ասել, որը չի լսվել ապակիներից այն կողմ: Օսիպյանի հարցին, թե ի՞նչ է ուզում ասել, Սմբատը կրկին ինչ-որ բան է ասել, ինչից հետո Վ. Օսիպյանը պատասխանել է. «Որևէ մեկը չփորձի որևէ բան ասել»: Գևորգ Սաֆարյանը, որը ներկա է եղել դատավարությանը, արձագանքել է ոստիկանապետին՝ ասելով. «Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ»: Լարված վիճակ է ստեղծվել դահլիճում: Դատավոր Մեսրոպ Մակյանը կարգի հրավիրելով ներկաներին՝ նշել է, որ կարգը խախտելու դեպքում նիստը կքննվի դռնփակ կարգով: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
