Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Ֆրանսիայում շուրջ 300 հազար մարդ է փողոց դուրս եկել

1327
Չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ., 11:00
Ֆրանսիայում շուրջ 300 հազար մարդ է փողոց դուրս եկել

Ֆրանսիայում երեկ՝ փետրվարի 5-ին, ֆրանսիական ամենախոշոր արհմիություններից մեկի՝ CGT-ի («Աշխատանքի համընդհանուր համադաշնություն») կոչով բողոքի ակցիա է անցկացվել:

Կազմակերպիչների խոսքով՝ Փարիզի և երկրի այլ քաղաքների փողոցներ է դուրս եկել ընդհանուր առմամբ մոտ 300 հազար մարդ:

Ըստ ոստիկանության՝ Փարիզում բողոքի ակցիային 18 հազար մարդ է մասնակցել, միևնույն ժամանակ, CGT-ը հայտնել է 30 հազարի մասին: Իսկ, օրինակ, Մարսել, Լիոն, Ստրասբուրգ քաղաքներում մասնակիցների թիվը հասել է 4-5 հազարի:

Բողոքի ակցիային մի շարք արհմիությունն են միացել, ինչպես նաև ուսանողներ և կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ցուցարարները պահանջել են աշխատավարձերի բարձրացում և ավելի արդար հարկային համակարգ:

Նշվում է, որ զբոսաշրջիկների համար փակ է եղել Էյֆելյան աշտարակը, քանի որ անձնակազմը միացել է ցուցարարներին: