«Ի՞նչը դուր չի գալիս Հայաստանին ԵԱՏՄ-ում». Gazeta
Ռուսական Gazeta պարբերականը հոդված է հրապարակել «Ի՞նչը դուր չի գալիս Հայաստանին ԵԱՏՄ-ում» վերնագրով: Պարբերականը պատմում է Միության և Հայաստանի միջև գոյություն ունեցող տարաձայնությունների մասին: Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում դեմ էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, սակայն վարչապետի պաշտոնում փոխեց իր դիրքորոշումը: «Փաշինյանն այժմ ցանկանում է, որպեսզի Միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունն արդյունավետ լինի: Նա նշում է իր նախկին դժգոհությունները, սակայն այժմ մեղմ է արտահայտվում»,- գրում է պարբերականը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նշում է հոդվածագիրը, «Մոսկվային կարող է դուր չգալ ԱՄՆ-ին ներգրավվելու Փաշինյանի փորձերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունների ֆոնին»: «Փաշինյանը նաև դժգոհում է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորումից»,- նշում է Gazeta-ն: Պարբերականը հիշեցնում է նաև, որ պաշտոնական Երևանը Փաշինյանի իշխանության օրոք «ոչ բարեկամական» քայլեր է ձեռնարկում (հոդվածագիրը նկատի ունի քրեական գործերը ռուսական քաղաքական և գործնական շրջանակների հետ կապ ունեցող հայկական էլիտայի ներկայացուցիչների նկատմամբ): Ի վերջո, պարբերականի խոսքով, «հայկական կողմը չի արգելում ցույցերը Գյումրիում ռուսական ռազմաբազայի դիմաց»: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36