Եգիպտոսում հայտնաբերվել է հնագույն գերեզմանատեղի՝ տասնյակ մումիաներով
![]() Եգիպտոսի կենտրոնական հատվածում հելլենիստական դարաշրջանի գերեզմանում հայտնաբերվել է 40 մումիա: Այս մասին երեկ հայտարարել է Եգիպտոսի հնությունների նախարարը: Սա այս տարվա առաջին հնագիտական բացահայտումն է: Գերեզմանը պեղվել է Թունա էլ Գաբալ շրջանում՝ Կահիրեից 300 կմ դեպի հարավ: Մոտ 10 մ խորության վրա գտնվել են սարկոֆագներ՝ տարբեր սեռերի, տարիքների ու սոցիալական պատկանելության մումիաներով: 40 մումիաներից 10-ը մանկական են: Մումիաների թաղման տեսակներն էլ տարբեր են եղել, մի մասը պատանքված է եղել կտավատե կտորների մեջ ու դրված քարե կամ փայտե սարկոֆագների մեջ, մի քանի ավազի մեջ թաղված են եղել, մի քանիսն էլ ուղղակի դրված են եղել գետնին կամ ստորգետնյա ճեղքերում: Սա վկայում է այն մասին, որ թաղումներն այստեղ արվել են տարբեր ժամանակաշրջաններում: Այս գերեզմանատեղը հիմնվել է փարավոնների ուշ ժամանակաշրջանում, Պտղոմեոսի ժամանակ (IV-I-ին դդ. Ք. ա.) և օգտագործվել հետագա դարերում: Այստեղ թաղվել են նախ եգիպտացիներ, ապա՝ հույներ: Մումիաների մեծ մասը լավ են պահպանվել: |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
65206.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
69604.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39804.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72829.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31529.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75428.09.2026, 22:55
