Արոնյանի դիրքը՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
![]() Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման փետրվար ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է 10-րդ հորիզոնականը։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը։ Փետրվարի դասակարգման աղյուսակ՝ 1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2845 միավոր 2․ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2828 միավոր 3. Դին Լիրեն (Չինաստան)՝ 2812 միավոր 4․ Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2797 միավոր 5․ Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2790 միավոր 6․ Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2780 միավոր 7․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2779 միավոր 8․ Յան Նեպոմնյաշիյ (Ռուսաստան)՝ 2771 միավոր 9․ Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 2771 միավոր 10․ Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2767 միավոր 53․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2689 միավոր 91․ Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2660 միավոր Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 44-րդն է՝ 2427 միավորով, իսկ Լիլիթը 70-րդը՝ 2390 միավորով։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
