Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Վահե Սարուխանյանը և Գոռ Երիցյանը մեկնել են Սոչի

275
Չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ., 23:55
Վահե Սարուխանյանը և Գոռ Երիցյանը մեկնել են Սոչի

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանն այսօր մեկնեցին Սոչի, որտեղ կանցկացնեն իրենց մարզումները մինչ կայանալիք մենամարտերը: Փետրվարի 9-ին երկու հայ բռնցքամարտիկները կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը: WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք առաջին մենամարտում Վահե Սարուխանյանը կմրցի Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ: