Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայ նետաձիգները մեկնում են Թուրքիա

251
Չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ., 15:25
Հայ նետաձիգները մեկնում են Թուրքիա

Փերտվարի 1-ից 3-ը Շենգավիթի թաղապետարանի մարզադպրոցում տեղի կունենա նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունը, որի արդյունքներով կձևավորվի հավաքականը, որը 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Բաթումում: Դրանից հետո մեր երեք մարզիկները, գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի ուղեկցությամբ, կմեկնեն Թուրքիայի Սամսուն քաղաք և կմասնակցեն փետրվարի 24-ին մեկնարկող Եվրոպայի ձմեռային առաջնությանը:

Վերադարձից հետո թիմը կմեկնի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ՝ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու և Մինսկում հունիսին անցկացվելիք Եվրոպական երկրորդ խաղերի ուղեգրի համար պայքարելու: Դրանից հետո թիմը կմեկնի Հոլանդիա՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու։ Նշենք, որ ստուգատեսին 1-ից 44-րդ տեղերն զբաղեցրած մարզիկները կնվաճեն Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր: