Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ջիբրալթարի մրցաշար․ Արոնյանն ընթանում է 5-րդ հորիզոնականում

189
Չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ., 12:15
Ջիբրալթարի մրցաշար․ Արոնյանն ընթանում է 5-րդ հորիզոնականում

Ջիբրալթարում շարունակվում է «Tradewise Chess Festival» շախմատի փառատոնը, որի գլխավոր մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը: 8-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Մելքումյանը հաղթանակ տոնեց, իսկ Դանիելյանը պարտվեց։ Այսպիսով, Արոնյանը 8 տուրից հետո 6 միավորով ընթանում է 5-րդ, Մելքումյանը 5,5 միավորով՝ 33-րդ, իսկ Դանիելյանը 3 միավորով՝ 208-րդ հորիզոնականում։ Նշենք նաև, որ այսօր Արոնյանի մրցակիցը կլինի 8-րդ հորիզոնականում ընթացող Խորվատ Իվան Սարիչը։