Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Նախկինում գիտեինք, որ այն Սաշիկ Սարգսյանինն է. հիմա ո՞վ է ստում». Ռուբեն Գրձելյան

329
Հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ., 12:15
«Նախկինում գիտեինք, որ այն Սաշիկ Սարգսյանինն է. հիմա ո՞վ է ստում». Ռուբեն Գրձելյան

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա ո՞վ է ստում՝ նախկին ընդդիմությունը, թե՞ հիմիկվա իշխանությունը: Այդպես էլ չհասկացանք՝ տեխնիկական միջոցներով ճանապարհային երթևեկության վերահսկողությունն իրականացնող ընկերության առեղծվածը: Նախկինում գիտեինք, որ այն Սաշիկ Սարգսյանինն է: Համենայն դեպս, նախկին ընդդիմությունը պնդում էր, որ 99%-ով տենց է:

Հիմա նույն նախկին ընդիմության ներկայացուցիչ, ՃՈ պետի նախկին տեղակալ և այժմյա ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Արմեն Խաչատրյանը պնդում է, որ այդ համակարգը միշտ էլ պետական է եղել»: