Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ջիբրալթարի մրցաշար․ Արոնյանը և Մելքումյանը հաղթեցին, Դանիելյանը ոչ-ոքի խաղաց

282
Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 01:45
Ջիբրալթարի մրցաշար․ Արոնյանը և Մելքումյանը հաղթեցին, Դանիելյանը ոչ-ոքի խաղաց

Ջիբրալթարում մեկնարկել է «Tradewise Chess Festival» շախմատի փառատոնը, որի գլխավոր մրցաշարին Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը: Այսօր կայացած 1-ին տուրում Լևոն Արոնյանը հաղթեց հնդիկ Խուրաշմա Սուկանդարին՝ 31-րդ քայլին, Հրանտ Մելքումյանը դժվարին պայքարում1116-րդ քայլին հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Դինա Բելենկայային։ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել մեքսիկուհի Ավիլայի հետ։