Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վենեսուելայում ճնշվել է ռազմական հեղաշրջման փորձը

1843
Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 12:40
Վենեսուելայում ճնշվել է ռազմական հեղաշրջման փորձը

Հունվարի 21-ին Վենեսուելայում մի խումբ զինվորականներ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ զինված հարձակում են նախապատրաստել, սակայն ապստամբության փորձը ճնշվել է, հաղորդում է DW-ն՝ հղում անելով El Comercio-ին:

Վենեսուելայի իշխանությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ տեղի ժամանակով գիշերը ժամը 3-ի սահմաններում ազգային գվարդիայի 27 զինծառայողներ հարձակում են գործել Պետարե քաղաքի զորամասի վրա, ապա ուղևորվել են Կարակաս և համացանցում հայտարարություն տարածել ապստամբության մասին:

Կարակասի 3 շրջաններում ի պաշտպանություն ապստամբության կոչ արած զինծառայողների՝ բողոքի ակցիաներ են սկսվել: Կոտիսի, Լոս Մեսեդորեսի և Պուերտա Կարակասի բնակիչները փողոց են դուրս եկել և անկարգություններ սկսել: