Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Զիմբաբվեում վառելանյութի գների բարձրացման պատճառով ցույցեր են սկսվել

2029
Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 12:15
Զիմբաբվեում վառելանյութի գների բարձրացման պատճառով ցույցեր են սկսվել

Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան կոչ է արել ազգային երկխոսություն սկսել՝ երկրում վառելանյութի գների բարձրացման պատճառով ցույցերի ֆոնին, հաղորդում է РИА Новости-ն:

«Քաղաքական բոլոր կուսակցությունների առաջնորդներին, ինչպես նաև կրոնական և քաղաքացիական առաջնորդներին հրավիրում եմ երկխոսության: Այն, ինչ մեզ միավորում է, ուժեղ է նրանից, ինչ մեզ տարանջատում է: Եկեք սկսեքն ազգային երկխոսությունը: Եկեք տնտեսությունն առաջնային դարձնենք: Եկեք մարդկանց առաջնային դարձնենք»,- Twitter-ի իր էջում գրել է Մնանգագվան:

Նա նշել է, որ վառելանյութի գների հարցով որոշումը ճիշտ էր, սակայն այն, ինչ հաջորդեց դրան, ցավալի էր: «Յուրաքանչյուրը բողոքի իրավունք ունի, սակայն դա խաղաղ ակցիա չէր: Բռնություն, կործանում, կողոպուտ, բռնության սպառնալիքներ: Դա զիմբաբվեական ուղի չէ»,- գրել է Զիմբաբվեի նախագահը:

Զիմբաբվեում 200%-ով վառելանյութի գների բարձրացման պատճառով բողոքի ակցիա էր սկսվել, որի ժամանակ 172 մարդ է տուժել, 68 մարդ հրազենային վնասվածք է ստացել: