Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ոստան գյուղում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվել

305
Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 23:45
Ոստան գյուղում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվել

Հունվարի 18-ին՝ ժամը 12:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Սևակի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում, զինամթերք է նկատվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրատեխնիկական «Բ» խումբը:

Հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ (չպայթած վիճակում):

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորներն արկը տեղափոխել են Ոստան գյուղի դաշտամիջյան հատված և վնասազերծել այն: