Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արմեն Գևորգյանը՝ 2008-ին գաղտնի շտաբի անդամ լինելու մասին

1344
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 12:30
Արմեն Գևորգյանը՝ 2008-ին գաղտնի շտաբի անդամ լինելու մասին

Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։

Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու՝ դատարանի որոշումը:

«Նախկին իմ ասածներին որևէ բան չունեմ ոչ ավելացնելու, ոչ՝ պակասեցնելու: Շնորհակալություն: Եվ հաջողություններ, խնդրում եմ, ինձ մաղթեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Գևորգյանը:

Դիտարկմանը՝ մամուլում տեղեկություններ են եղել, որ Դուք 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գաղտնի շտաբի անդամ եք եղել, որտեղ որոշումներն են կայացվել, Արմեն Գևորգյանն ասել է. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումները չմեկնաբանել, ով հրապարակել է, իրենից էլ հարցրեք»:

Մյուս հարցին՝ Դուք եղե՞լ եք այդ շտաբի անդամ, Արմեն Գևորգյանն ասել է. «Ես նմանատիպ կառույցի գոյության մասին տեղեկություն չունեմ»: