Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ճամբարակի, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ստեփանավանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
98Երեկ, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
14824.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
28624.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
9824.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13424.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
11024.04.2024, 01:30