Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Քրդական լրատվամիջոցն անդրադարձել է 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստին

2655
Չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ., 13:10
Քրդական լրատվամիջոցն անդրադարձել է 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստին

Քրդական ANF գործակալությունն անդրադարձել է Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին՝ նշելով, որ խորհրդարանի առաջին նիստը վարել է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

Գործակալությունը հայտնում է, որ Կնյազ Հասանովը վարել է 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը ձևավորվել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Հաղորդվում է նաև, որ ըստ Հայաստանի օրենսդրության՝ ընտրություններից հետո ԱԺ առաջին նիստը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը, իսկ Կնյազ Հասանովը Հայաստանի նոր խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է:

ANF-ն անդրադարձել է նաև խորհրդարանի նախագահի ընտրության քվեարկությանը՝ հայտնելով, որ ՀՀ ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը: