Պետր Չեխը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին
294
Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 16:25
![]() Չեխիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ «Սա իմ 20-րդ մրցաշրջանն է՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ 20 տարի է անցել իմ առաջին պաշտոնական պայմանագիրը կնքելուց։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է հայտարարել մրցաշրջանի ավարտից հետո կարիերաս ավարտելու որոշմանս մասին։ Պրեմիեր լիգայում խաղալուց և հնարավոր ամեն տիտղոս նվաճելուց հետո հասկացա, որ հասել եմ այն նպատակներին, որոնք դրել էի իմ առջև։ Կշարունակեմ աշխատել «Արսենալ»-ում՝ այս մրցաշրջանում ևս մեկ տիտղոս նվաճելու համար, իսկ հետո անհամբերությամբ կսպասեմ, թե ինչ է պատրաստել կյանքն ինձ համար՝ խաղադաշտից դուրս»,- նշել է նա։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
