Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

308
Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 10:40
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արարատի,
Սիսիանի, Գորիսի և Եղվարդի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել, Գորիս-Սիսիան և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: