Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Շախմատ. Փաշիկյանը և Գևորգյանն ընթանում են առաջին հորիզոնականներում

281
Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 00:00
Շախմատ. Փաշիկյանը և Գևորգյանն ընթանում են առաջին հորիզոնականներում

Այսօր տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունների երրորդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում փոխվեց առաջատարը․ Արման Փաշիկյանը հաղթեց Շանթ Սարգսյանին և 2,5 միավորով, լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ, գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ հորիզոնականում է Տիգրան Պետրոսյանը՝ 2,5 միավորով։ Նա այս տուրում ոչ-ոքի խաղաց Մանուէլ Պետրոսյանի հետ։ Զավեն Անդրիասյան-Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Հարությունյան, Արամ Հարությունյան-Սամվել Տեր-Սահակյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։

Կանանց մրցաշարի 3-րդ տուրի պարտիայում Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեց Արփինե Գրիգորյանի նկատմամբ և շարունակում է 3 միավորով միանձնյա գլխավորել աղյուսակը: Տուրի մյուս պարտիաներում Աստղիկ Հակոբյանը հաղթեց Մարիամ Մկրտչյանին, Սուսաննա Գաբոյանը՝ Անահիտ Մկրտչյանին, Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց Մարիա Կուրսովայի հետ, իսկ Մարիամ Ավետիսյանը՝ Աննա Խաչատրյանի հետ։