Երևան`   -2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.

Կարեն Գրիգորյանը 3-րդն է «Ռոկետաս Դե Մար» մրցաշարում

144
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 14:30
Կարեն Գրիգորյանը 3-րդն է «Ռոկետաս Դե Մար» մրցաշարում

Իսպանիայում ավարտվեց «Ռոկետաս Դե Մար» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 22 երկրի՝ 178 շախմատիստ: Մասնակիցների թվում էր 15 գրոսմայստեր, իսկ առաջին դասակարգված շախմատիստն էր Ալեքսեյ Շիրովը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 3-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր վաստակած Ալեքսեյ Շիրովը, ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ, դարձավ երկրորդը, իսկ մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ 7.5 միավոր վաստակած Դմիտրի Ֆրոլյանովը: