SpaceX-ն աշխատանքից կազատի 600 աշխատակցի և կօգնի նրանց աշխատանք գտնել
2923
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 12:35
![]() Տիեզերական տեխնիկա արտադրող SpaceX ամերիկյան ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարն է միլիարդատեր Իլոն Մասքը, հայտարարել է աշխատակիցների թվի կրճատման մասին՝ «իր առջև դրված բարդ խնդիրների պատճառով», հաղորդում է Gazeta-ն: Այդ ծրագրերի մասին տեղեկացնող նամակը, Los Angeles Times-ի տեղեկացմամբ, աշխատակիցներին է ուղարկել ընկերության տնօրեն Գվին Շոթվելը: «Բարդ, բայց անհրաժեշտ որոշում էր»,- գրել է նա: Նշվում է, որ աշխատանքից կազատվի ավելի քան 600 աշխատակից: SpaceX-ի ղեկավարության նամակում ասվում է, որ աշխատակիցներին կտրամադրվեն 8-ամսյա վճարումները, և ընկերությունը նրանց կօգնի աշխատանք գտնելու հարցում: Հաղորդվում է նաև, որ անձնակազմի թվի կրճատումը չի ազդի արտադրության աճին և հրթիռների արձակման հաճախականությանը: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
