Երևան`   -2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.

Մոսկվայի «Արարատ»-ը վերաբացվում է

117
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 00:05
Մոսկվայի «Արարատ»-ը վերաբացվում է

Մոսկվայի «Արարատ»-ի բաժնետոմսերի ամբողջական փաթեթը գնած ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանը, ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, հայտարարել է, որ ակումբն ամռանը հանդես կգա Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում։

Հիշեցնենք, որ 2017-18 մրցաշրջանում Մոսկվայի «Արարատ»-ը դարձել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» հատվածի հաղթող և Ռուսաստանի առաջին լիգայի ուղեգիր ձեռք բերել, սակայն հրաժարվել է մասնակցությունից՝ ֆինանսական խնդիրների պատճառով։