Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.

Ռոնալդուն ԴՆԹ-թեստ կհանձնի

175
Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 16:45
Ռոնալդուն ԴՆԹ-թեստ կհանձնի

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, բռնաբարության շուրջ գործի շրջանակներում, ԴՆԹ-թեստ կհանձնի։ Այդ մասին որոշում է կայացրել Լաս Վեգասի ոստիկանությունը։ Օրինապահ մարմինները ցանկանում են հասկանալ՝ համընկնում են արդյոք Ռոնալդուին բռնաբարության համար մեղադրող մոդել Քեթրին Մայորգայի հագուստի վրա առկա ԴՆԹ հետքերը Ռոնալդուի ԴՆԹ-ի հետ։

Հիշեցնենք, որ ամերիկուհի Մայորգան մեղադրել է Ռոնալդուին՝ 2009-ին Լաս Վեգասում իրեն բռնաբարելու համար։ Այդ ժամանակ Ռոնալդուն ընտանիքի հետ հանգստանում էր ԱՄՆ-ում, իսկ Մայորգային հանդիպել էր հյուրանոցում։