Թրամփը գտել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը, հաղորդում է NBC-ը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թրամփին առաջարկել են գումար վերցնել երկրի ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հիմնադրամներից: Պատի կառուցման ֆինանսավորման հնարավոր աղբյուրի մասին ճեպազրույցի ժամանակ պատմել են Պենտագոնի պաշտոնյաները: Նշվում է, որ ԱՄՆ-ի ողջ տարածքում քաղաքացիական ինժեներական և վերականգնողական աշխատանքների համար նախատեսված չօգտագործված միջոցների ծավալը կազմում է 13,9 միլիարդ դոլար: Այդ հիմնադրամներից ֆինանսավորվում են նաև բնական աղետներից տուժած շրջանները: Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր: Նախօրեին Թրամփը դեմոկրատների հետ այդ հարցով հանդիպումը «ժամանակի կորուստ» էր անվանել: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
