Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.

Օլիմպիական խաղերի չեմպիոնուհին մարզչին մեղադրել է բռնաբարության համար

177
Ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ., 01:00
Օլիմպիական խաղերի չեմպիոնուհին մարզչին մեղադրել է բռնաբարության համար

Հարավային Կորեան ներկայացնող Շորտ-թրեքի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի Սիմ Սոկ Հին մեղադրանքներ է հնչեցրել իր մարզչի՝ Չո Չժե Բոմի նկատմամբ։ Նա մեղադրել է մարզչին պարբերաբար սեռական ոտնձգությունների, բռնաբարության համար։ 21-ամյա մարզուհին նշում է, որ 2014-ից 2018 թվականներին մասնագետը նրան պարբերաբար բռնաբարել է։ Այս պահին մարզիչը մեղադրվում է նաև այլ մարզուհու ծեծի ենթարկելու համար։