ՄԻԵԴ-ը Լապշինի գործով Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել
«Ստրասբուրգի Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Բաքվի բանտում գտնվելուս ժամանակ իմ նկատմամբ իրականացված մահափորձի, կտտանքների մասով ներկայացված ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանդր Լապշինը: Նրա խոսքով՝ այդ մասին տեղեկություն է տարածել «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությունը, ապա նորությունը հրապարակել են նաև որոշ ընդդիմադիր ԶԼՄ-ներ, և այժմ, բլոգերի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները չեն կարող ձևացնել, թե ոչինչ չի եղել: «Տեսնենք՝ ինչ կծնեն մոտակա օրերին»,- հավելել է Լապշինը: Նա նաև հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան: Հիշեցնենք, որ Լապշինը 2016-ին Ադրբեջանի հարցման համաձայն ձերբակալվել էր Բելառուսում: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել՝ առանց իր թույլտվության Արցախ այցելելու պատճառով: 2017-ի փետրվարին Լապշինը հատուկ չվերթով, անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Մինսկից Բաքու էր տեղափոխվել: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը բլոգերին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման: 2017-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը նրան ներում էր շնորհել: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24