Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.

Լեոնարդոն և Գատուզոն Մխիթարյանին տեսնում են «Միլան»-ում

207
Հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ., 15:50
Լեոնարդոն և Գատուզոն Մխիթարյանին տեսնում են «Միլան»-ում

Իտալական «Միլան»-ը հետաքրքրցած է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Միլան»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն անձամբ է հետաքրքրված Մխիթարյանին ձեռք բերելով։ Մխիթարյանի խաղը հավանում է նաև թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն։ Նշվում է, որ իտալացիները մտադիր են վարձավճարով վերցնել Հենրիխին, իսկ մրցաշրջանի ավարտից հետո գնել նրա տրանսֆերը։

Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը մոտ է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: Այդ դեպքում Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը: