ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
![]() Եվրոմիությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, հաղորդում է Euronews-ը: Նիդերլանդների, Բելգիայի և Դանիայի իշխանություններն Իրանին մեղադրում են եվրոպական երկրներում հարձակումների համար: Twitter-ի իր էջում Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը հայտնել է, որ սահմանափակող միջոցներն ուղղված են իրանական հատուկ ծառայությունների դեմ՝ կապված եվրոպական տարածքում հանցագործությունների հետ: «ԵՄ-ի ազդանշանն էր այն մասին, որ նման պահվածք Եվրոպայում չենք հանդուրժի»,- գրել է նախարարը: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն հունվարի 9-ից: Բրյուսելում ակնկալում են, որ Իրանը կհամագործակցի՝ իր դեմ ուղղված հարցերին պատասխանելու և անհրաժեշտ հետաքննություն անցկացնելու համար: Նշվում է, որ հարձակումներն իրականացվել են Նիդերլանդների Ալմերե և Հաագա քաղաքներում 2015 և 2017թթ.: 2018թ. ամռանն Իրանի դեսպանը կանչվել էր Նիդերլանդների ԱԳՆ, երկրից արտաքսվել էր իրանական դեսպանատան 2 աշխատակից: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
