ԱՄՆ-ն արգելել է ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգներ մուտքի ամբողջական արգելք է սահմանել ևս յոթ պետությունների քաղաքացիների համար: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել Է Սպիտակ տան կայքում։ Հայտարարությունից հետևում է, որ ուժի մեջ է մնում ԱՄՆ մուտքի արգելքը Աֆղանստանի, Հայիթիի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Մյանմարի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Չադի, Հասարակածային Գվինեայի և Էրիթրեայի քաղաքացիների համար: Բացի այդ, մուտքի ամբողջական արգելք է սահմանվել Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի և Սիրիայի քաղաքացիների համար: Հրամանը նաև արգելում և սահմանափակում է ԱՄՆ մուտքը «Պաղեստինի ինքնավարության փաստաթղթերով ճանապարհորդող անձանց» համար: Մուտքի ամբողջական արգելք է սահմանվել նաև Լաոսի և Սիեռա Լեոնեի քաղաքացիների համար, որոնք նախկինում ենթարկվել են մասնակի սահմանափակումների: Մուտքի մասնակի սահմանափակումները վերաբերում են Անգոլայի, Անտիգուայի և Բարբուդայի, Բենինի, Կոտ դ'Իվուարի, Դոմինիկայի, Գաբոնի, Գամբիայի, Մալավիի, Մավրիտանիայի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի, Տոնգայի Թագավորության, Զամբիայի և Զիմբաբվեի քաղաքացիներին: Միաժամանակ սահմանափակումները մասամբ մեղմացվել են Թուրքմենստանի նկատմամբ․ այժմ ԱՄՆ-ն թույլատրում է այդ երկրի քաղաքացիների մուտքը ոչ ներգաղթային վիզաներով։ Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ սահմանափակումները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
