«Էս արդեն լկտիության գագաթնակետն է». օգտատերերի ահազանգը
![]() Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Չիլինգարյանը «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» խմբում Երևանի փողոցներում խախտումներով կայանած մեքենաների լուսանկար է հրապարակել և մեկնաբանել. «Վերջիվերջո, ով պետք է զբաղվի այս կարգազանցներով: Էս արդեն լկտիության գագաթնակետն է, համարները թաքցրած, երկու շարքով կայանել տրանսպորտի կանգառի տարածքում, ինչի պատճառով տրանսպորտը երկրորդ, երրորդ շարքում է կանգառ կատարում, առաջացնելով խցանում: Ճանապարհային Ոստիկանություն, ի՞նչն է պատճառը, որ կիրառվում են երկակի ստանդարտներ տարբեր վարորդների նկատմամբ: երբ մի մեքենա կանգնում է Հանրապետության Հրապարակի տուրիստական ավտոբուսների տարածքում, միանգամից տարհանվում է և տեղափոխվում տուգանային հրապարակ, իսկ մեկ անգամ նույնիսկ չեմ տեսել, որ մի որևէ մեքենա, տաքսի տուգանվի, կամ առավել ևս, տեղափոխվի տուգանային այս խախտումների համար»: ![]() |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54

