Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ

1203
Երեքշաբթի, 08 հունվարի, 2019 թ., 15:15
Զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ

«Պաշտպանության նախարարի հրամանով այս տարի զինծառայողներն իրենց հետ կվերցնեն բջջային հեռախոսներ: Իհարկե սահմնափակումներ կան, այն է՝ հեռախոսներով նկարահանումներ և ձայնագրություններ չկատարվեն»,- այսօր, Կենտրոնական հավաքակայանում, լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

Հարցին, թե առաջնահերթ ուշադրությունն ինչի վրա է դարձվում, Հ. Մուրադյանը նշել է՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող տղաների: «Նրանք անպայման ստուգվում են՝ հասկանալու համար պիտանի՞ են զինվորական ծառայության, թե ոչ: Եթե կան լուրջ առողջական խնդիրներ, տալիս ենք տարեկետումներ՝ վեց ամիս, մեկ տարի և երեք տարի, որ համապատասխան բուժումից հետո զորակոչվեն բանակ»,- ասել է գեներալ-մայորը:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը: Վիճակահանությունից հետո, որը տեղի կունենա17:00-ին, զինծառայողներին կուղեկցեն իրենց կանխորոշած զորամասեր: