Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ֆրանսիայում վերսկսվել են ցույցերը

3108
Կիրակի, 06 հունվարի, 2019 թ., 14:15
Ֆրանսիայում վերսկսվել են ցույցերը

«Դեղին բաճկոնավորների» թվով 8-րդ և 2019թ. առաջին բողոքի ակցիան տեղի է ունեցել երեկ Փարիզում, ինչպես նաև ֆրանսիական այլ քաղաքներում:

Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է 50 հազար մարդ: Որոշ քաղաքներում ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել:

Զանգվածային ցույցեր են անցկացվել նաև Թուլուզում, Լիոնում, Բորդոում, Գրենբոլում, Լիլում և այլ քաղաքներում:

Մեկ շաբաթ առաջ ՆԳՆ-ն հայտնել էր ողջ երկրի տարածքում 12 հազար ցուցարարների մասնակցության մասին: Բացի այդ, «դեղին բաճկոնավորների» կազմակերպիչները հայտարարել են, որ մտադիր են հավաքվել ամեն շաբաթ Ելիսեյան դաշտերում:

Ֆրանսիայում վերսկսվել են ցույցերը