Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայկ Իշխանյանը լքել է «Գանձասար-Կապան»-ը

509
Շաբաթ, 29 դեկտեմբերի, 2018 թ., 02:15
Հայկ Իշխանյանը լքել է «Գանձասար-Կապան»-ը

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը և Հայկ Իշխանյան երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Հայկ Իշխանյանը «Գանձասար-Կապան»-ում հանդես էր գալիս 2015 թվականից։ Անցկացրել է 98 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ Սյունիքը ներկայացնող թիմի կազմում Իշխանյանը դարձել է Հայաստանի գավաթակիր, բարձրագույն խմբի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր։

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Հայկ Իշխանյանին կապանյան ակումբի մարզաշապիկով ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում։