Լարսը փակ է. ռուսական կողմում հազարից ավելի մեքենա կա
![]() ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Քեթիի ոլորաններում, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա և Գյումրի-Վարդաբլուր-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 906 մարդատար, 109 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս: Լարսի անցակետն այսօր չի բացվելու: |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
20819.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
18218.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17016.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22211.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
22011.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19911.11.2026, 19:06
