Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«ԱՄՆ-ն Իսրայելին միլիարդավոր դոլարներ է տալիս». Թրամփ

3987
Հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ., 11:10
«ԱՄՆ-ն Իսրայելին միլիարդավոր դոլարներ է տալիս». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Իրաք չհայտարարված այցի ընթացքում հանդես է եկել Սիրիայի իրավիճակի հետ կապված և Իսրայելի հետ հարաբերությունների մասին հայտարարությամբ, գրում են իսրայելական լրատվամիջոցները:

Ըստ տեղեկությունների՝ Թրամփին խնդրել են մեկնաբանել այն հայտարարությունը, թե Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը կարող է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի մտերիմ դաշնակից Իսրայելի համար:

«Ես դա այլ կերպ եմ ընկալում: Զրուցեցի Բիբիի (Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու) հետ, ասացի նրան այդ մասին: Գիտեք՝ մենք Իսրայելին տարեկան 4,5 միլիարդ դոլար ենք տալիս, և նրանք կարող են իրենց պաշտպանել»,- հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը հետագայում ևս կաջակցի Իսրայելին, ընդ որում, ակնարկելով, որ Իսրայելը Միացյալ Նահանգներից 4,5 միլիարդ դոլարից ավելի է ստանում:

Իրենց հերթին, իսրայելական լրատվամիջոցները նշել են, որ Թրամփի հայտարարությունը հստակ չի եղել. ռազմական օգնության շրջանակներում այժմ Վաշինգթոնն Իսրայելին 3,8 միլիարդ դոլար է տրամադրում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թրամփը տիկնոջ հետ Սուրբ ծննդի գիշերն Իրաք է այցելել: