«Ակնհայտ է, որ այցի հիմնական նպատակը «գազային բանակցություններն» են». Դանիել Իոաննիսյան
![]() «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա: Թեև այդ մասին համարյա չի խոսվում, սակայն ակնհայտ է, որ այցի հիմնական նպատակը «գազային բանակցություններն» են: 2013-ին ստորագրված գազային խայտառակ համաձայնագրերով մենաշնորհները «Գազպրոմին» տրվեցին 30 տարով, իսկ գազի գինը ֆիքսվեց միմիայն 5 տարով (որը լրանում է 5 օրից): Ավելին, այդ մենաշնորհի պատճառով մենք նաև չենք կարող Իրանի հետ գազային բանակցություն վարել: Արդյունքում Ռուսաստանը վայլելու է մենաշնորհի միջոցով մեզ գին թելադրելու (կամ ճնշելու) բերկրանքը և շահավետ գինը փոխարինելու է որևէ այլ դիվիդենտի հետ: Հուսանք, որ հարմար գնի դիմաց Հայաստանի սուվերենության հերթական բաղադրիչը չի փոխանցվի Կրեմլին և վարչապետը կվերադառնա համեմատաբար բարենպաստ պայմանավորվածությամբ»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
