Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

Իրաքը կարող է զորքեր մտցնել Սիրիա

3520
Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 11:05
Իրաքը կարող է զորքեր մտցնել Սիրիա

Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին հայտարարել է, որ Իրաքը կարող է զորքեր մտցնել Սիրիա՝ այդ երկրի տարածքից ամերիկյան զորքերը հանելու մասին Միացյալ Նահանգների որոշումից հետո, փոխանցում է AP-ը:

Նրա խոսքով՝ Իրաքի իշխանությունները սպառնալիքից երկիրը պաշտպանելու համար դիտարկում են բոլոր տարբերակաները:
Ըստ տեղեկությունների՝ Իրաքում անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որից հետո հայտնի է դարձել, որ երկրի իշխանություններն ԱՄՆ-ի որոշման հնարավոր հետևանքները կանխելու համար միջոցներ են ձեռնարկում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Սպիտակ տունն ու Պենտագոնը հայտարարեցին Սիրիայից ամերիկյան զորքերը հանելու մասին: Դրան հաջորդեց Պենտագոնի ղեկավարի հրաժարականը: Նախօրեին ԱՄՆ նախագահը ներկայացրեց Պենտագոնի նոր ղեկավարին՝ Պատրիկ Շանահանին, ով իր պարտավորությունները կստանձնի հունվարի 1-ից: