«Գողացողը կարդում ա՝ ոնց ա ոստիկանությունն իրեն արդարացնում». անիվների կողոպուտը Ոստիկանությունը «մտացածին եզրահանգում» է համարում
Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Սարգսյանի գրառումն էինք ներկայացրել ձեր ուշադրությանը, որում նա մասնավորապես ասում էր. «Առավոտը բարի չեր հարևանիս համար, մի քանի օր առաջ նույնը արել են մեկ այլ հարևանի մեքենայի հետ: Այսինքն, մենք գործ ունենք սիստեմատիկ գողությունների հետ: Եթե հանցագործը վերադառնում է հանցագործության վայր, դա շատ վատ է: Ու նման տեսարանների կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր բակերում: Ոստիկանության հարգելի աշխատակիցներ այս վիճակին պետք է վերջ տրվի, չեմ կարծում որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն»: Այս հայտարարությանը կարճ ժամանակ անց արձագանքել է ՀՀ ոստիկանությունը՝ հետևյալ տեքստը հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում. «Ժամեր առաջ Աշոտ Սարգսյան տվյալներով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում առանց անիվների մեքենայի լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ առավոտը բարի չէր հարևանի համար։ Օգտատիրոջ ներկայացրածով՝ մեքենայի անիվները գողացել են։ Օգտատերերը, սակայն, չեն հավատում ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանը: «Հիմա գողացողը կարդում ա, թե ոնց ա ոստիկանությունն իրա արած գողությունը արդարացնում: Հով, իրա համար ծախում ա ակերը, մեկա չեն բռնելու», «Առանց ֆառ ֆռֆռացող Porsche Cayenne, Mercedes GL, Wolksvagen Tօuareg - ների հարյուրավոր տերերը իրանք են հանել իրանց ֆառերը, շառ չանեք հակարց խեղճ գողերի վրա», «ՀՀ ոստիկանություն, մի հատ նորից ձեր գրածը կարդացեք, Կանեփ-կակաչ 2019 միջոցառումից հետո՞ եք էս գրառումը արել», «Ձեր ծխածից էլի կա՞» և այլն: Իսկ հանցագործության մասին ահազանգած օգտատերը պնդում է. «Ես իմ գրած ամեն բառի համար պատասխանատու եմ, եթե տուժածը չի ցանկակացել հայտնի ոստիկանություն, բայց բակի բնակիչներին ասել է գողացել են, դա չի հերքում այն փաստը, որ նման դեպք տեղի է ունեցել: Այդ գրառմանս տակ էլ բազմաթիվ մարդիկ նկարներ են հրապարակել իրենց բակերում կատարված գոությունների վերաբերյալ... Բարձրաձայնում ենք, որ զգոն լինեն, բայց փոխանակ ուսումնասիրեն մանրամասն, նենց գրառում են անում, որ քաղաքացիները մյուս անգամ չեն էլ դիմի ու հիասթափվում են...»: |
Այսօր և վաղը Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն
104Երեկ, 13:18Ավտոերթ Լոս Անջելեսում՝ հաջակցություն տավուշցիների (լուսանկար)
10922.04.2024, 09:30Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում
14421.04.2024, 22:48Փլվածք է տեղի ունեցել Լծեն-Տաթև հատվածում. ճանապարհը երկկողմանի փակ է (տեսանյութ)
15821.04.2024, 22:06Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին
13021.04.2024, 14:00ՃՈ խախտումներն էլեկտրոնային ծանուցմամբ ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով. հայտնի է գրանցվելու կարգը
17020.04.2024, 21:06