Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Անդրանիկ Կարապետյանը՝ Քաթարի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

247
Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 14:15
Անդրանիկ Կարապետյանը՝ Քաթարի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթանում է ծանրամարտի Քաթարի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայացնում է 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։ Աշխարհի առաջնությունում 0 ստանալուց և Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանշային միավորներ չվաստակելուց հետո Անդրանիկը Դոհայում է՝ վարկանշային միավորները ձեռք բերելու համար։ Մեր ծանրորդը, պոկելով 161 կգ և հրելով 180, երկամարտի 341 կգ արդյունքով, զբաղեցրեց 3-րդ տեղը։

Նշենք, որ Անդրանիկը 6 մոտեցումից կատարեց ընդամենը 2-ը՝ 4 անգամ չկարողանալով գլխավերևում պահել ծանրաձողը։ Այս քաշային կարգում հաղթող դարձավ Թուրքմենստանի ներկայացուցիչ Ռեջապբեյ Ռեջապովը՝ երկամարտի 354 կգ արդյունքով։ Երկրորդ հորիզոնականում է լատվիացի Ռիտվարս Սուարեսը՝ 351 կգ արդյունքով։