Հայ լողորդները 5 ռեկորդ են սահմանել աշխարհի առաջնությունում
![]() Դեկտեմբերի 11-ից 16-ը Չինաստանի Չանժոու քաղաքում անցկացվեց լողի աշխարհի հերթական՝ 14-րդ առաջնությունը: Մասնակիցները հանդես եկան կարճ ջրում՝ 25 մետրանոց լողավազանում: Հայաստանի ներկայացուցիչները Հայաստանի 5 ռեկորդ սահմանեցին առաջնությունում: Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես եկան 50մ ազատ և բատերֆլայ, Վլադիմիր Մամիկոնյանը 100մ ազատ, իսկ Անի Պողոսյանը՝ 100 և 200 մ ազատ լողաոճերում: Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ լողաոճում 50 մ անցավ 0, 29. 09 ժամանակում և 70 մրցակիցների պայքարում զբաղեցրեց աղյուսակի 44-րդ հորիզոնականը: Նույն մրցատարածության ազատ ոճում Արթուր Բարսեղյանը 128 մարզիկների մեջ 51-րդն էր՝ 0, 22. 44 արդյունքով: 4 × 50 մ ազատ ոճի խառը փոխանցալողում՝ երկուական տղամարդ և կին, 1. 40, 73 արդյունքով և 22-րդը ճանաչվեցին 43 հայտավորվածների պայքարում: Նույն ծրագրով, բայց համալիր փոխանցալողում, մեր քառյակը 1. 53, 46 ժամանակով, 47 մրցակիցների մեջ 32-րդն էր: Հինգերորդ ռեկորդը սահմանեց Անի Պողոսյանը: Նա ազատ լողաճում 200 մետրը հաղթահարեց 2. 06, 75 ժամանակում և 56 լողորդների մրցավեճում ճանաչվեց 41-րդը: Վլադիմիր Մամիկոնյանը գրավեց 76-րդ տեղը՝ 100մ. ազատ ոճ, 114 մասնակից, 51, 59, իսկ Անի Պողոսյանը նույն տարածությունում և մրցաձևում 53-րդն էր՝ 98 մասնակից, 0. 58, 14: Անձնական ռեկորդ սահմանեց Վարսենիկ Մանուչարյանը, 50մ ազատ լողաոճում ՝ 0.26, 80՝ 98-ից 45-րդը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
